Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Իշխանության թիրախում դպրոցն ու բանակն են

Իշխանության թիրախում դպրոցն ու բանակն են
29.02.2024 | 16:47

Ինչու ոչ արդյունավետ աշխատող, ձեռքբերումներ չունեցող պետական բարձր պաշտոնյաներին , բարձր ռոճիկից զատ, պետբյուջեից պարբերաբար մեծ պարգևավճարներ են բաժանում, սակայն ուսուցիչների ու սահմանապահ զինծառայողների աշխատավարձի բարձրացումը կապում են ատեստացիա անցնելու հետ, իսկ ուսուցիչների ու զինծառայողների ատեստացիայի գործընթացը շատ դժվար է։ Փաստորեն, օրվա իշխանության թիրախում հանրակրթական դպրոցներն ու բանակն են։ Ինչպե՞ս ստացվեց, որ սահմանագոտում դասավանդող, միջին մասնագիտական մանկավարժական կրթություն ունեցող ուսուցիչներին, որոնց մեծ մասը տասնամյակների ուսուցչական ստաժ, հաջող փորձ ունի, ազատեցին աշխատանքից, սակայն մանկավարժական բուհերի վերջին կուրսերի ուսանողներին թույլատրեցին դասավանդել գյուղական դպրոցներում; Ուսուցիչները ահազանգում են, որ այս ուսումնական տարում 9-րդ դասարանի ավարտական փուլում «Հայոց պատմություն» առարկայի փոխարեն աշակերտները պետք է քննություն հանձնեն «Հայոց պատմություն և գրականությունից». ևս մի հարձակում հայոց պատմության վրա:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ